Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
ՙՆավթային փուչիկը՚ փչել են սպեկուլյանտները
ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինները միմյանցից անկախ անդրադարձել են միջազգային նավթային վերավաճառողների (սպեկուլյատների) դերին 2008-ի նավթային գների կտրուկ աճի եւ վերջին ամիսներին գների զգալի տատանումների հարցում։ Այս մասին գրել է ամերիկյան The Wall Street Journal թերթը։ Սակայն խնդրի վերաբերյալ նրանց կարծիքները բաժանվել են։ Բրիտանական ֆինանսական կարգավորման եւ վերահսկման վարչությանը (FSA) չի հաջողվել ապացուցել միջազգային վերավաճառողների մեղքը նավթի գների տատանման մեջ, բայց ամերիկյան ապրանքային ֆյուչերսների առեւտրի գծով հանձնաժողովը (CFTC) վստահ է նրանց մեղավորության մեջ։Բրիտանական FSA-ն այն կարծիքին է, որ նավթի միջազգային գների աճը կապված է ոչ թե սպեկուլյացիաների, այլ տնտեսական աճի կանխատեսումների անորոշության հետ եւ անհրաժեշտություն չի տեսնում կրճատել առեւտրային դիրքերի ծավալը։ ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առեւտրի գծով հանձնաժողովը նավթի գների կտրուկ տատանումների մեջ սպեկուլյանտների դերի հետաքննության արդյունքները կհրապարակի օգոստոսին։ Սակայն հանձնաժողովը համաձայն է այն եզրակացության հետ, որ սպեկուլյանտները զգալի դեր են խաղացել նավթի գների տատանման մեջ, ուստի մտադիր է խստացնել նավթային ֆյուչերսների մեջ ներդրումների նորմերը եւ լիմիտներ սահմանել։ The Wall Street Journal-ը հիշեցնում է, որ անցյալ տարի նավթի գների տատանումները աննախադեպ են եղել։ Հուլիսին գների գագաթնակետն էր՝ 147,5 դոլար 1 բարելի դիմաց, իսկ դեկտեմբերին ամենացածր կետը՝ 36,2 դոլար 1 բարելի դիմաց։ ՙԽոշոր բանկերի նավթի առեւտրով զբաղվողները նավթի գների հետ խաղում էին մի քանի տարի շարունակ։ Այդ մասին վերջին 2 հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||