ARARAT MAGAZINE


Խմբագրական
կապ
+37410 558193
E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com
Ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին պարտքի բեռը, երբ այն ավելանա 2 մլրդ դոլարով
Ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին պարտքի բեռը, երբ այն ավելանա 2 մլրդ դոլարով

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպել է շատ երկրների ֆինանսական միջոցներ ներգրավել արտաքին աղբյուրներից՝ ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար։ Այդ հանգամանքն առաջիկա մի քանի տարիներին հանգեցնելու է սուղ ֆինանսական հնարավորություններ ունեցող երկրների արտաքին պարտքի բեռի ավելացմանը։ Այսօր նման խնդրի առջեւ է կանգնած նաեւ Հայաստանը, որը պատրաստվում է առաջիկա չորս տարվա ընթացքում արտաքին աղբյուրներից ներգրավել շուրջ 2 մլրդ դրոլար։ Սա ավելին է, քան Հայաստանի այսօրվա արտաքին պարտքը։

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ստիպեց Հայաստանի կառավարությանը փոխել արտաքին վարկային միջոցների ներգրավման քաղաքականությունը։ Եթե մինչեւ անցած տարի կառավարությունը հիմնականում խուսափում էր արտաքին աղբյուրներից մեծ քանակությամբ վարկեր վերցնել, ապա ճգնաժամից հետո իրավիճակը փոխվել է։

Նախատեսվող հակաճգնաժամային միջոցառումներն իրականացնելու եւ տնտեսական ակտիվությունը վերականգնելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Պետական բյուջեի հնարավորություններն այդ առումով խիստ սահմանափակ են։ Առավել եւս, ճգնաժամի հետեւանքով վտանգված է դրանց մի մասի ստացման հավանականությունը։ Այս պայմաններում բացը լրացնելու հիմնական աղբյուրը մնում է արտաքին միջավայրը։

Անշուշտ, կառավարությունը կարող է գումարներ ներգրավել նաեւ ներքին աղբյուրներից։ Այլ կերպ ասած, թողարկել պետական երկարաժամկետ կամ կարճաժամկետ պարտատոմսեր։ Սակայն այդ ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցներն անհամեմատ ավելի թանկ են։ Թերեւս պատակահական չէ, որ այսօրվա մի քանի անգամ քիչ ներքին պարտքի սպասարկման դիմաց կառավարությունը վճարում է ավելի շատ գումար, քան արտաքին պարտքի դեպքում։ Որպեսզի ասվածը հիմնավոր լինի, բերենք մի քանի թվեր.

հետ


1  2  3  4  5 
 
N. 14
N. 14
N. 13
N. 13
12
12
N. 11
N. 11
N. 10
N. 10
N. 9
N. 9
N. 8
N. 8
N. 7
N. 7
N. 6
N. 6
N. 5
N. 5
N, 4
N, 4
N. 3
N. 3
N. 2
N. 2
N. 1
N. 1

Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.