ARARAT MAGAZINE


Խմբագրական
կապ
+37410 558193
E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com
Բիզնեսի զարմանալի աշխարհում
Բիզնեսի զարմանալի աշխարհում 5-ի կուրսային չե՞ս ուզի

Հայերը միշտ կարողացել են գումար վաստակել` սովորական եւ նաեւ այլընտրանքային ճանապարհներով: Այնուամենայնիվ, փոքրաթիվ, բայց ճարպիկ հայերիս ՙփառքը՚ միանգամից խայտառակության է վերափոխվում, երբ հիշում ենք սեփական երեխաներին կաշառքով սովորելուց ազատելու, գումարով աշխատանքի եւ պաշտոնի տեղավորելու դեպքերի մասին: Խոսքը դիպլոմ ՙառնել-ծախելու՚ մասին է։ Սա նշանակում է, որ նախկին չուսանողը եւ այսօրվա վայ-մասնագետը ժամանակին օգտվել է կուրսային, դիպլոմային եւ այլ աշխատանքներ գրող-վաճառող իր հայրենակիցների ծառայություններից, իսկ վերջում էլ մի կլորիկ գումար դեկան-ռեկտորների գրադարակում է թողել:

Երեւանի ՙուսանողական՚ համարվող թաղամասում ամեն քայլափոխի կտեսնենք մեծ ցուցանականեր, որոնց վրա գրված է. ՙԳրում ենք կուրսայիններ, դիպլոմային աշխատանքներ՚: Մի ուսանող աղջիկ պատմում է. ՙԿուրսային լինի, ռեֆերատ, թե դիպլոմային, ամեն էջն արժե 500 դրամ: Գրավոր աշխատանքների մի մասն էլ կարող է գրել ծույլ ուսանողի համակուրսեցին, որ ոչ միայն լավ սովորելու, այլեւ ուսման վարձը փակելու խնդիր ունի: Ի դեպ, գինը կրկնապատկվում է, եթե պատվիրատուն գրավորը ՙշտապ՚ է պահանջում` մեկ օրվա ընթացքում: Վաճառվում են ոչ միայն գրավորները, այլեւ գծագրերը, որոնց գները տատանվում են 1000-1500 դրամի սահմաններում: Կարեւոր է, որ ուսանողը գոնե մեկ անգամ կարդա իր գնած գրավոր աշխատանքը, թե չէ` չի բացառվում, որ արժանանա առաջին կուրսեցի Նարինեի բախտին: Նա 5000 դրամով գնել էր ՙՆորավանք՚ վերնագրով կուրսայինը, որն իրականում Հռիփսիմյանց կույսերի վանքի մասին էր՚:

Եթե հաշվի

հետ


1  2 
 
N. 14
N. 14
N. 13
N. 13
12
12
N. 11
N. 11
N. 10
N. 10
N. 9
N. 9
N. 8
N. 8
N. 7
N. 7
N. 6
N. 6
N. 5
N. 5
N, 4
N, 4
N. 3
N. 3
N. 2
N. 2
N. 1
N. 1

Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.