Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
Իգոր Կլիմկո. ՙԻմ հիմնական խնդիրը համարում եմ սպասարկման կտրուկ բարելավումը՚
-Մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում գործող խոշորագույն՝ ՙԱրմենտել՚ (Beeline) ընկերությունն ունի նոր տնօրեն։ Ինչպիսի՞ խնդիրներ է նա դրել ընկերության առջև և ի՞նչ քայլեր է մտադիր իրականացնել դրանք լուծելու համար։ Մեր հարցերին պատասխանում է ՙԱրմենտել՚ ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։ -Դուք համեմատաբար վերջերս եք նշանակվել ՙԱրմենՏելի՚ գլխավոր տնօրեն։ Ընկերության վիճակն ու ցուցանիշները Ձեզ բավարարո՞ւմ են։ -Իրոք, այս պաշտոնում ես համեմատաբար վերջերս եմ նշանակվել՝ մեկ ամսից ավելի։ ՙԱրմենտելը՚ ոչ միայն բջջային օպերատոր է, այլ կապի միասնական օպերատոր։ Մենք փաստորեն առաջարկում ենք հեռահաղորդակցության ծառայության ամբողջ շերտապնակը՝ սկսած բջջային կապից վերջացրած ինտերնետ ծառայություններով, և այդ առումով ՙԱրմենտելը՚ յուրահատուկ տեղ ունի շուկայում։ Առաջին իսկ ծանոթությունից պարզ է դառնում, թե ինչ կարևոր դեր է զբաղեցնում ՙԱրմենտելը՚ Հայաստանում։ Ընկերությունը կայուն տեղ ունի երեք խոշոր հարկատուների ցանկում։ Այն ունի գերիշխող դիրք՝ ֆիքսված կապի շուկայում։ Դա մեծ պատասխանատվություն է մեզ համար ինչպես Հայաստանին որակյալ հեռահաղորդակցության ծառայություններ մատակարարելու տեսանկյունից, այնպես էլ ընկերության սոցիալական նշանակության առումով։ -2008ին ՙԱրմենտելի՚ օպերացիոն մաքուր եկամուտը կազմել է 256 մլն դոլար, որը 8,7 տոկոսով բարձր է 2007ի ցուցանիշից։ Դա լավ ցուցանիշ է, ինչը նշանակում է, որ ընկերությունն աճում է և զարգանում։ Այս տարվա առաջին ամիսներին մեզ հաջողվեց շատ գործեր կատարել։ Այսպես, Հայաստանի 18 քաղաքներում տրամադրվում է ADSL տեխնոլոգիաներով ինտերնետ, ավարտվում են հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||