ARARAT MAGAZINE


Խմբագրական
կապ
+37410 558193
E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com
Հարկադիր պարապուրդի մատնված քաղաքաշինություն Երեւանում
Հարկադիր պարապուրդի մատնված քաղաքաշինություն Երեւանում

Երեւանում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նպատակն է այն դարձնել ներկայանալի քաղաք: Միաժամանակ, այդ ձգտումը պետք է համահունչ լինի Երեւանի նոր գլխավոր հատակագծի դրույթներին, որպեսզի կառուցապատողների եռանդի ու ֆինանսական ներդրումների արդյունքում չկառուցվեն շրջապատի հետ անհամատեղելի կառույցներ։ Այդ ներդաշնակությունը պահպանելը պահանջում է ճարտարապետական ճիշտ լուծումներ:

ՙՄեր բոլոր քայլերը պետք է բխեն Գլխավոր հատակագծից, որպեսզի խուսափենք շեղումներից՚, ասում է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ ավելացնում. ՙՄեր նպատակն է Երեւանն իր ենթակառուցվածքներով հանդերձ դարձնել հավասարաչափ զարգացող քաղաք: Այն այլեւս նախկին Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը չէ, այլ դարձել է միջազգային սուբյեկտի մայրաքաղաք: Հաշվի առնելով այս հանգամանքը, անհրաժեշտ է լրջորեն զբաղվել Երեւանի վերակենդանացման խնդրով, որի ընթացքում չեն բացառվում նաեւ ՙվիրաբուժական՚ միջամտությունները, առանց որոնց մայրաքաղաքը կարող է հայտնվել ավելի բարդ իրավիճակում՚:

Գլխավոր ճարտարապետի համոզմամբ, նախկինում կենտրոնաձիգ սկզբունքով մայրաքաղաքի հասարակական բոլոր կարեւորագույն հաստատությունները կառուցվել են հիմնականում փոքր կենտրոնում, մյուս թաղամասերը համարվել են ենթակառուցվածքներից զուրկ, պարզապես ՙննջարանային՚ տարածքներ: Այդ տարիներին բնակֆոնդի շահագործումը կառավարության առաջնահերթ խնդիրներից էր, ուստի մեծ թափ էր հաղորդվել հատկապես բնակարանային շինարարությանը:

ՙԵրեւանը ձեռք է բերել միջազգային նոր ֆունկցիաներ: Այսօր մայրաքաղաքում գործող միջազգային եւ դիվանագիտական բազում հաստատություններ իրենց հետաքրքրությունների բավարարումը տեսնում են հատկապես Երեւանի կենտրոնում: Ոմանց կարծիքով մյուս համայնքները համարվում են արդեն մայրաքաղաքից դուրս: Այդ իսկ պատճառով Կենտրոնի բեռնաթափման խնդիրը դարձել է առաջնահերթ՚, ասում

հետ


1  2  3  4  5 
 
N. 14
N. 14
N. 13
N. 13
12
12
N. 11
N. 11
N. 10
N. 10
N. 9
N. 9
N. 8
N. 8
N. 7
N. 7
N. 6
N. 6
N. 5
N. 5
N, 4
N, 4
N. 3
N. 3
N. 2
N. 2
N. 1
N. 1

Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.