Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
"ԱԴԻԴԱՍԸ" ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ"
Մարզահագուստի արտադրության համաշխարհային առաջատար "Ադիդաս" ընկերությանը թերեւս ավելորդ անգամ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Մի քանի տարի առաջ ընկերության արտադրանքը սկսեց վաճառվել նաեւ Հայաստանում։ Ստեղծվեց Հայաստանում "Ադիդասի" միակ և պաշտոնական ներկայացուցիչ՝ "Սպորտ Թայմ" ընկերությունը։ Վերջինիս տնօրեն Տաճատ Ավագյանի հետ մեր հարցազրույցում անդրադարձանք Հայաստանում հռչակավոր ապրանքանիշի գործունեության մանրամասներին։ Տաճատ Ավագյանը ծնվել է Երևանում, սովորել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1992-ից ապրել է Ռուսաստանում, սովորել Կոստրոմայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, ստացել մենեջերի մասնագիտություն: Այստեղ էլ առաջին քայլերն է արել բիզնեսում: Երբ 2004-ին Հայաստան է վերադարձել, աշխատանքային փորձը թույլ է տվել առանց տատանվելու մտնել մեր երկրի գործարար աշխարհ: Մասնակցել է "ՍԻԼ գրուպ" ընկերության հայտարարած մենեջերների մրցույթին և հաղթել: -Երևանում "Ադիդասի" ներկայացուցչություն ունենալը համարձակ քայլ է: Մտավախություն չունեի՞ք, որ դրանով սկսելով Ձեր մուտքը հայկական բիզնես աշխարհ, կարող էիք անհաջողություն ունենալ: -Ոչ, որովհետև արդեն ձևավորված վերաբերմունք ունեի "Սիլ գրուպ" ընկերության գործունեության նկատմամբ և լիովին վստահում էի նրանց նախաձեռնությանը: Միաժամանակ, երբ խոսքը գնում է աշխարհահռչակ բրենդի մասին, ոչ մի մտահոգություն չի կարող խանգարել գործը բարեհաջող կյանքի կոչելուն: Ես գիտեի, որ այս ընկերության արտադրանքը միշտ էլ սիրված է եղել Հայաստանում, և գնորդների պակաս չի զգացվի: Վստահ էի, որ մեր հասարակությունը բարձր ճաշակ ունի, պարզապես նրան պետք է բարձրորակ և ճաշակով ապրանքատեսականի առաջարկել: Մյուս կողմից` միանգամայն պարզ էր, որ "Ադիդասի" հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||