ARARAT MAGAZINE


Խմբագրական
կապ
+37410 558193
E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԱՐԵՒԵԼՔԸ ԿԿԱՊԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԱՐԵՒԵԼՔԸ ԿԿԱՊԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ

Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին խոսում է լավատեսությամբ և համոզմունքով: Եվ թեպետ աշխատանքները դեռեւս նախագծային ու նախահաշվարկային փուլում են, իսկ աշխատանքային խումբն առայժմ չի ստեղծվել, նախարարը չի կասկածում ծրագրի իրականություն վերածվելու հավանականությանը: Ժամկետների եւ անհրաժեշտ միջոցների մասին հստակ տեղեկությունները պարզ կդառնան միայն նախնական նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո: Ծրագրի ռազմավարական և տնտեսական շահութաբերությունը, սակայն հստակ է արդեն այսօր:

"Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը նախագահը հայտարարել է գերակա ծրագիր: Սա թանկ ծրագիր է, բայց մենք պարտավոր ենք իրականացնել: Ֆինանսավորման համար բանակացություններ ենք վարում միջազգային կազմակերպությունների և մեր գործընկերների հետ: Իրանը և Ռուսաստանը ծրագրի շահագրգիռ կողմերն են: Ռուսաստանը հայտարարել է ծրագրին մասնակցելու իր պատրաստակամության մասին: Վերջերս հետաքրքրություն է ցուցաբերել նաեւ Չինաստանը: Երկաթուղու կառուցումը հնարավորություն կտա Արեւելքը կապել Եվրոպայի հետ, այս առումով ծրագրի իրականացումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ մյուս երկրների համար: Այնպես, որ կարծում եմ ֆինանսավորման հարցը մոտ ապագայում կկարողանանք լուծել", նշում է տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Այժմ երկաթուղու կառուցման երեք հնարավոր տարբերակ է քննարկվում: Ցանկացած տարբերակի դեպքում երկաթուղին Մեղրիից պետք է հասնի մինչեւ Ջերմուկ։ Ջերմուկից հետո արդեն երեք տարբեր ուղղություններ են առաջարկվում։ Առաջին տարբերակի համաձայն, երկաթուղին Ջերմուկից Սելիմի լեռնանցքով պետք է շարունակվի դեպի Մարտունի, Գավառ, Սեւան և մինչեւ Գագարին ավան` 449 կմ երկարությամբ:

հետ


1  2  3  4 
 
N. 14
N. 14
N. 13
N. 13
12
12
N. 11
N. 11
N. 10
N. 10
N. 9
N. 9
N. 8
N. 8
N. 7
N. 7
N. 6
N. 6
N. 5
N. 5
N, 4
N, 4
N. 3
N. 3
N. 2
N. 2
N. 1
N. 1

Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.