ARARAT MAGAZINE


Խմբագրական
կապ
+37410 558193
E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com
ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ ՀԵՏ ՉԵ՞Ն ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ
ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ ՀԵՏ ՉԵ՞Ն ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ

Շուկայական հարաբերությունների պարագայում ի՞նչ փոխհարաբերություններ ունեն արտադրողը, վաճառողն ու սպառողը: Մինչեւ ո՞ւր կարող է նրանց միջեւ խորանալ հակամարտությունը գնված ապրանքի գնի ու որակի տարաձայնությունների դեպքում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները շատ սպառողների ¨ արտադրողների, հատկապես` վաճառողների ուշադրությունից դուրս են:

Եթե տխրահռչակ Գումի շուկայից գնել ես երկու կիլոգրամ միս, աղացել տեղում ու տուն հասնելուց հետո միայն հասկացել, որ գնածդ անհայտ ծագման ¨ կասկածելի պայմաններում վրադ սաղացրած ինչ-որ գարշահոտ զանգված է կա’մ համակերպվիր խաբված լինելուդ փաստի հետ, կա’մ հարմարվիր ապրանքը վաճառողին հետ վերադարձնելու պահանջի ¨ տհաճ խոսակցության հեռանկարի հետ: Չնայած, ինքդ էլ կարող էիր ենթադրել, որ մսի պասաժ կոչված այդ փողոցը հակահիգենիկությամբ աչք է մտնում արդեն անհիշելի ժամանակներից, ուր ամռանը ճանճերից տեղ ու դադար չկա, ձմռանը` սառույցից, տարին կլոր էլ անպակաս են գարշահոտը, խոզերի ու կովերի գետնատարած գլուխներն ու թասերում ցուցադրվող փորոտիքը, շրջակայքում թափառող շներն ու կատուները:

"Անկեղծ ասած, նկատել եմ, որ մաքուր հայերենով խոսքս ¨ ինքնավստահ պահվածքս շատ վաճառողների ու խանութպանների դուր չի գալիս: Ու չնայած հնարավորինս ուշադիր եմ գնումներ կատարելիս, բայց չխաբվելը համարյա անհնար է", ասում է տիկին Աիդան: Նա գտնում է, որ սպառողների իրավունքները խախտվում են հնարավորինս շատ ¨ անգամ հենց իրենց` սպառողների կողմից: "Շատ սպառողների գիտեմ, որ "ամոթ է" ասելով վատորակ ապրանքը կթափեն կամ կօգտագործեն, բայց երբեք

հետ


1  2  3  4  5 
 
N. 14
N. 14
N. 13
N. 13
12
12
N. 11
N. 11
N. 10
N. 10
N. 9
N. 9
N. 8
N. 8
N. 7
N. 7
N. 6
N. 6
N. 5
N. 5
N, 4
N, 4
N. 3
N. 3
N. 2
N. 2
N. 1
N. 1

Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.