Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
"ԿԻՆԸ ԿԱՐՈՂ Է ԶԲԱՂՎԵԼ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ` ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԿԱՆԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ"
Ասում է "168 Ժամ"-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր, "3 Միլիոն" ամսագրի հիմնադիր Սաթիկ Սեյրանյանը Ծնվել է 1974թ. փետրվարի 20-ին, Երևանում: 1991-96թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 2004թ. հիմնադրել է "168 Ժամ" թերթը, որի գլխավոր խմբագիրն է: Իսկ 2007թ. փետվարին հիմնադրել է նաև "3 Միլիոն" ամսագիրը: - Ե՞րբ սկսեցիք զբաղվել լրագրությամբ։ Ի՞նչը գրավեց Ձեզ այդ աշխատանքում։ - Կարելի է ասել, որ առաջին անգամ սկսել եմ գրել "Պիոներ Կանչ" թերթում, դպրոցական տարիներին, երբ "Շավիղ" պատանեկան խմբագրություն էի հաճախում: Բայց արդեն որպես լրագրող աշխատել եմ "Շրջան" ընդդիմադիր շաբաթաթերթում: Թղթակցել եմ նաև "Գարուն" ամսագրին, "Ազատություն" ռադիոկայանին, այլ թերթերի և ամսագրերի: 1997թ. աշխատել եմ "Հայկական ժամանակ" օրաթերթում, իսկ 1998-2003թթ. որպես լրագրող և մշակութային էջի պատասխանատու աշխատել եմ "Առավոտ" օրաթերթում: 2001-2002թթ. նաև Հայաստանում գործող իտալական "Ռենկո" ընկերության PR մենեջերն ու հասարակության հետ կապերի պատասխանատուն էի: Այնուհետև որոշեցի բացել իմ թերթը։ 2004թ. սեպտեմբերի 10-ին լույս տեսավ "168 Ժամ"-ի առաջին համարը: 2007թ. փետրվարից էլ սկսեցինք հրատարակել "3 Միլիոն" ամսագիրը: Լրագրությունը ամենօրյա աշխատանք ու կրթություն է, մարդկային ամենօրյա և բազմաշերտ, ակտիվ փոխհարաբերություններ են: Կյանքի ռիթմն ամեն վայրկյան զգում ես, նորությունների և սուր, ռիսկային զգացողությունների կիզակետում ես: Ամեն օր իմաստավորում ես տեսածդ, հարցեր ես բարձրացնում, բանավիճում ես։ Ինքդ քո նկատմամբ ավելի ու ավելի պահանջկոտ ես դառնում։ հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||