ARARAT MAGAZINE


Խմբագրական
կապ
+37410 558193
E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com
 
 

Իշխանավարության ութ տարիներ, հրաժարական, լռության տասնամյակ։ Հրապարակային քաղաքական գործունեություն եւ փակ, անմատչելի անձնական կյանք։ Որտե՞ղ է ավարտվում գիտնականն ու որտե՞ղ է սկսվում քաղաքական գործիչը։ Կա՞ երրորդ Տեր-Պետրոսյան։

-Ասում են՝ Դուք մարդամոտ չեք, առանձնացած եք, մեկուսացած, շատ չեք շփվում մարդկանց հետ։ Ո՞րն է պատճառը։

-Ոչ, ես ուղղակի նախընտրում եմ մտերիմների շրջապատը։ Մտերիմների հետ հաճելի է, իսկ մեծ հրավերքների գնալը տառապանք է ինձ համար։ Ամեն մարդու համար մի բան է հաճելի։ Ես բավարարվում եմ իմ աշխատանքով, իմ մտերիմների հետ շփվելով։ Տասը տարվա ընթացքում օր չի եղել, որ ընկերներիցս մեկն ինձ չայցելի։ Երբեմն ջղայնանում եմ, որ չեն թողնում աշխատել։ Երբեմն ասում եմ՝ չգաք, չխանգարեք ու իրենք հասկանում են, որեւէ խնդիր չկա։ Կամ ասում եմ՝ կգաք այսինչ ժամից հետո։ Ամառներն այդպես էր։ Ամառները ես ժամը հինգից-վեցից հետո այգին եմ ջրում, եթե մարդ գա, ծառերը կչորանան։

-Այգեպան չունե՞ք։

-Ոչ, ես եմ այգեպանը։ Երբ եկանք այստեղ, շուրջն անապատ էր՝ օձեր, կարիճներ, շատ քիչ ծառեր կային։ Կամաց-կամաց ստեղծեցի իմ այգին, հիմա մոտ չորս հարյուր ծառ ունեմ։

-Վերջին տասը տարում, փաստորեն, նոր մասնագիտություն եք ձեռք բերել։ Բերքն ինչպե՞ս եք իրացնում։

-Խնդիր չունեմ։ Ծառերը դեռ երիտասարդ են, բերքը քիչ է, հազիվ մեզ ու մեր բարեկամներին է հերիքում, թիկնազորի տղաներն են օգտվում։

-Թոռնիկների համար ժամանակ գտնո՞ւմ եք։

-Այգում

հետ


1  2  3  4  5  6 
 
N. 14
N. 14
N. 13
N. 13
12
12
N. 11
N. 11
N. 10
N. 10
N. 9
N. 9
N. 8
N. 8
N. 7
N. 7
N. 6
N. 6
N. 5
N. 5
N, 4
N, 4
N. 3
N. 3
N. 2
N. 2
N. 1
N. 1

Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.