Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
15-ԱՄՅԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՅԼԵՒՍ ԱՆՇՐՋԵԼԻ ԵՆ
Աշխարհի ոչ բոլոր երկրներում են ազգային արժույթի ծննդյան օրը նշանավորում ոչ միայն համերգով և ցուցադրություններով, այլեւ հուշարձանի բացմամբ: Ընդամենը 15 տարեկան դրամը հասցրել է արժեւորվել, ձեռք բերել քաղաքացիների վստահությունը և ունենալ սեփական խորհրդանիշը: Կենտրոնական Բանկի դիմաց տեղադրված երկու Դ-երի միացումը քանդակագործ Էդուարդ Շախիկյանի գաղափարն էր: "Գաղափարը երկար մտորումների արդյունքում ծնվեց: Դժվար էր գտնել մեկ ընդհանուր լուծում, որը կլիներ պարզ և միաժամանակ տպավորիչ: Երկու Դ-երի համադրությունը կարծում եմ հենց այդպիսին է: Լավագույն արժույթները` դոլարը, եվրոն, ունեն իրենց տարբերանշանները, մեր դրամը ոչնչով պակաս չէ և իր ծննդյան օրվա կապակցությամբ արժանի էր նման նվերի", ասում է քանդակի հեղինակը։ "1993 թվականի նոյեմբերի 22-ին 00 ժամից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց է հանդիսանում 1993 թվականի նմուշի ՀՀ Կենտրոնական Բանկի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց բանկային տոմսերը": Դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 15 որոշումն է: Գերագույն խորհրդի որոշմամբ կազմավորված այս կառույցի հիմնական նպատակը դրամափոխություն անցկացնելն էր, իսկ պատասխանատու հանձնաժողովի ղեկավարներն էին Կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Իսահակյանը, Ֆինանսների նախագահ Լեւոն Բարխուդարյանը և Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Հանձնաժողովի եռանախագահներին է հանձնարարված եղել շտկել իրավիճակն ու գտնել լուծումներ։ Իսկ որ ստեղծված տնտեսական իրավիճակն անհապաղ միջամտության կարիք ուներ, առավել քան ակնհայտ էր։ Խորհրդային Միության նախկին հանրապետությունների հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||