Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
ՆԻՆԿԵ ՕՄԵՍ. "ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՅՈՒՆ Է"
Անդրադառնալով Հայաստանի վրա միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը, մեր ամսագրին տված հարցազրուցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը։ - Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի կառավարությունը միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքները կանխելու համար: Մենք գտնում ենք, որ կառավարությունը ամեն ինչ ճիշտ է անում: Ամենակարեւորը, պետք չէ խուճապի մատնվել, որովհետեւ Հայաստանում ամեն ինչ կայուն է ¨ նորմալ: Հայաստանի ֆինանսական համակարգը փոքր է ¨ մեկուսացված միջազգային ֆինանսական ճգնաժամից: Խնդիրն այն է, որ ամերիկյան ¨ եվրոպական բանկերը ներդրումներ են իրականացնել արժեթղթերում, որոնք ապահովված են հիպոթեկաներով, այդ իսկ պատճառով էլ նրանք մեծ փողեր կորցրեցին։ Վտանգ կա, որ այն մարդիկ, որոնք ունեին ավանդներ բանկերում նույնպես կարող են ունենալ գումարների կորուստ: Այդ պատճառով ամերիկյան կառավարությունը ավելացրել է բանկերի կապիտալը ¨ դեպոզիտների ապահովագրության մակարդակը: Հայաստանում նման բան չկա, քանի որ հայկական բանկերը այլ երկրներից քիչ վարկեր են վերցրել եւ չկան սերտ կապեր Հայաստանի եւ եւրոպական կամ ամերիկյան տնտեսությունների հետ: Բացի դրանից, հայ գործարարները քիչ են վարկեր վերցնում, նախընտրելով միջոցները պահել "բարձի տակ" ¨ բիզնեսում բոլոր գործարքների մեծ մասը իրականացնում են կանխիկ գումարով: Սովորական պայմաններում դա լավ չէ, բայց տվյալ պահին նույնիսկ առավելություն է: Հայկական բանկերը փոքր են, մարդիկ ընդհանրապես քիչ են դիմում բանկերի օգնությանը, այդ պատճառով էլ փոքր է հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||