ARARAT MAGAZINE


Խմբագրական
կապ
+37410 558193
E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com
ԳԵՆԵՏԻԿ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ՍՆՆՆԴԻ ԽՆԴԻՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ և ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ
ԳԵՆԵՏԻԿ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ՍՆՆՆԴԻ ԽՆԴԻՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ և ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ

20-րդ դարի վերջում, գենային ինժեներիայի շնորհիվ գիտնականները, բույսերի ու կենդանիների գեները խառնելով, ստացան նոր, արհեստական տեսակներ։ Առաջինը փորձարկմանը ենթարկված պոմիդորը կարող էր ամիսներով պահպանվել չհասած վիճակում, ցրտադիմացկուն լինել, իսկ ջերմ միջավայրում ընդամենը մի քանի ժամում կարմրել։ ԱՄՆ-ում, որն առաջնային դերակատարում ունի գենետիկորեն փոփոխված մթերք արտադրելու գործում, ստանում են գենետիկ փոփոխված ելակներ, վարդակակաչներ, ցորեն, եգիպտացորեն, ոլոռ։ Շվեյցարիայում գենային ինժեներիայի ճանապարհով ստացել են եգիպտացորեն, որն ինքն իրենից թույն է արտադրում լվիճների դեմ։ Մոսկվայում կարտոֆիլ են արտադրել մարդու արյան ինտերֆերոնով, որը բարձրացնում է դիմադրողականությունը։ Ավելին, անասնաբուծության ինստիտուտում ստացել են պատենտ ոչխարի համար, որի կաթը պարունակում է շիճուկային ֆերմենտ պանրի արտադրության համար։ Հնդկաստանը տարիներ շարունակ իր բամբակի արտադրության 60 տոկոսն ապահովում է գենետիկ փոփոխման ենթարկված սերմերով։ Ցրտադիմացկուն ու գիգանտ պոմիդորներ են ստացվում սովորական լոլիկի գենին արկտիկական յուղոտ ձկների գեն խառնելով, բրինձը ձեռք է բերել մարդու գեն՝ պատասխանատու է կնոջ կաթնագեղձերի համար, որը դյուրամարս է դարձնում այն։

Գենետիկ մոդիֆիկացված սննդամթերքի արտադրությամբ հիմնականում զբաղվում են զարգացած երկրները, քանի որ դա կապված է բարձր և թանկարժեք տեխնոլոգիաների հետ։ Գենետիկ մոդիֆիկացված սնունդ են գործածում ԱՄՆ-ը, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Արգենտինան, Ավստրալիան։

Իրենց արտադրության մեջ գենետիկ մոդիֆիկացված նյութեր են օգտագործում այնպիսի հանրահայտ ընկերություններ, ինչպիսիք են Coca-cola, Pepsi- cola, Nestle (Nesquik, Kit-Kat), Mars, Uncle Bens, Cadburi (Fruit&Nut) կազմակերպությունները։ ԱՄՆ-ում արտադրվող

հետ


1  2  3  4  5 
 
N. 14
N. 14
N. 13
N. 13
12
12
N. 11
N. 11
N. 10
N. 10
N. 9
N. 9
N. 8
N. 8
N. 7
N. 7
N. 6
N. 6
N. 5
N. 5
N, 4
N, 4
N. 3
N. 3
N. 2
N. 2
N. 1
N. 1

Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.