Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
ՋԻՄ ՔԵՄՊԲԵԼ. "ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Է, ՈՐ ԱՌՈՂՋ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ"
լսել, որ մարդիկ տարբեր են յուրաքանչյուր երկրում: Իմ` տարբեր երկրներ այցելությունների ընթացքում պարզել եմ, որ մարդիկ` անկախ ազգությունից, ունեն նույն ցանկություններն ու կարիքները: Այնուամենայնիվ, նախքան որևէ երկրում ակումբ բացելը, մենք հետազոտում ենք տեղի շուկան. օգտագործում ենք ժողովրդագրությունը` այցերը որոշելու համար և առավել հաճախ շեշտը դնում ենք այն գործոնի վրա, ինչն ավելի կօգնի յուրաքանչյուր երկրին` առողջության և մարզավիճակի առումով: Պիտի ասեմ, որ շատ կարևոր է փորձ ունենալ` այդ պահանջներին բավարարող հարմարություններ նախագծելու և կառուցելու համար: Բացի այդ կա ևս մեկ սկզբունք, որով առաջնորդվում ենք յուրաքանչյուր երկրում մարզական ակումբ բացելիս` ակումբը պետք է նախատեսված լինի նաև ապագայի համար: - Հետաքրքիր է, կա՞ արդյոք ընդհանուր մի բան, որը համախմբում է Gold’s Gym -ի բոլոր այցելուներին` անկախ ազգությունից, տարիքից, սեռից: - Արժեք բոլորն են փնտրում: Սպառողներն ունեն գործունեության և ընտրության բազում հնարավորություններ: Մարդիկ ուզում են զգալ, որ իրենք ստանում են այն, ինչը կարող են օգտագործել: - Ի՞նչ եք կարծում, մանավանդ տնտեսական ճգնաժամի այս շրջանում եւ առհասարակ, որքանով գործատուն պիտի շահագրգռված լինի, որ աշխատակիցը այցելի մարզական սրահներ։ Դա կնպաստի՞ գործի արդյունավետությանը: - Տարիների ընթացքում անցկացվել են բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցել են, որ առողջ աշխատակիցների աշխատանքն ավելի արդյունավետ է լինում. աշխատակիցները չեն բացակայում աշխատանքից հիվանդության պատճառով և պակաս սթրեսներ են ունենում կյանքում: հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||