Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
ՄԱՅՔԼ ԲԼՈՒՄԲԵՐԳ՝ ՓՈՂ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ամերիկացի գործարար, Նյու Յորքի 108-րդ քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը աշխարհի ամենահարուստ մարդկանցից է` նրա կարողությունը գնահատվում է 16 մլրդ դոլար: Նա "Բլումբերգ" լրատվական գործակալության հիմնադիրն ու սեփականատերն է: Մայքլ Բլումբերգը ծնվել է 1942 թ. փետրվարի 14-ին: Նախնիները Ռուսաստանից տարագրված հրեաներ են: 1964-ին ավարտում է Ջոն Հոպկինսի համալսարանը եւ Հարվարդի բիզնեսի դպրոցը, ստանում է դոկտորի կոչում: Ամուսնացած է եղել Սյուզան Բրաունի հետ եւ ունի երկու դուստր: Գործարար մարդու իր գործունեությունն սկսել է ընկերությունում, որտեղ զբաղվում էր բաժնետոմսերի առուծախով եւ տեղեկատվական համակարգի պատասխանատուն էր: 1981-ին Salomon Brothers -ը վաճառվում է մեկ ուրիշ սեփականատիրոջ եւ Բլումբերգը զրկվում է աշխատանքից: Սակայն արագ կողմնորոշվելով, գործակալությունում բաժնետոմսերի վաճառքից ստացած իր եկամուտներով հիմնում է իր սեփական ֆիրման, որը ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի մասին տեղեկատվություն էր հավաքում, դրանք վերլուծում եւ վաճառում էր: Այսօր Բլումբերգի կայսրությունում ներգրավված են հեռուստաալիքներ, ռադիոալիքներ, նրան է պատկանում նաեւ համաշխարհային համակարգչային ցանցում ֆինանսական նորությունների մասին տեղեկատվական ցանցը: Նրա գործակալությունը համարվում է ֆինանսական նորությունների առաջատար մատակարարն աշխարհում: Գործակալության աշխատակիցների թիվը հասնում է 9500 -ի եւ գործում է աշխարհի 130 երկրներում, իսկ արագ նորություններ ստանալ ցանկացող բաժանորդագիրների թիվն անցնում է 250 հազարը: 2001-ին Բլումբերգը մասնակցում է Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններին: Նա ցանկություն է հայտնում հանդես գալու որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, քանի որ հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||