ARARAT MAGAZINE


Խմբագրական
կապ
+37410 558193
E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com
ՄԱՅՔԼ ԲԼՈՒՄԲԵՐԳ՝ ՓՈՂ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՔԼ ԲԼՈՒՄԲԵՐԳ՝ ՓՈՂ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Դեմոկրտական կուսակցությունը շատ թեկնածուներ էր առաջադրում: Նախընտրաական քարոզարշավի ժամանակ Բլումբերգը ծախսել էր 73 մլն դոլար: Թեեւ քաղաքի բնակչությունն աջակցում էր առավել ազատական դեմոկրատական կուսակցության թեկնածուին, սակայն հաղթանակում է Բլումբերգը` հավաքելով ձայների 50 տոկոսը, իսկ նրա հակառակորդը` 48 տոկոսը: Նրա հաղթանակի մեջ մեծ դեր է ունենում Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին, ով 2001 թ. եպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո դարձել էր ազգային հերոս:

Այդ դժվարին պաշտոնը գրավելու առաջին ժամանակաշրջանում Բլումբերգը անցկացնում է մի շարք փոփոխություններ, որոնք տարբեր կերպ է ընդունում հասարակությունը: Հավանության չեն արժանանում եւ չեն ընդունվում հարկերի բարձրացման, վարչակազմի ծախսերի կրճատման, ռեստորաններում, ակումբներում եւ բարերում ծխելու արգելքի մասին փոփոխությունները։ Սակայն դրական արձագանք են ստանում եւ նրա հեղինակությունը բարձրացնում են քաղաքում հանցագործության կրճատումը 20 տոկոսով, որը հետեւանք էր տնտեսության արագ աճի, փոքր բիզնեսին աջակցելու շնորհիվ նոր աշխատատեղերի ստեղծումը, բարեկարգ բնակարանների կառուցումը եւ դպրոցական բարեփոխումները:

2005-ին Բլումբերգը տարբեր քաղաքական կոալիցիաների օգնությամբ վերընտրվում է երկրորդ անգամ: Ընտրությունների ժամանակ ձայների տաբերությունը 20 տոկոս էր կազմում, որը ռեկորդային ցուցանիշ էր հանրապետական քաղաքագլխի համար: Այդ անգամ նա նախընտրական քարոզարշավի ժամանակ ծախսել էր 74 մլն դոլար` մեկ միլիոն ավելի, քան նախորդ անգամ: Իր կառավարման տարիներին Բլումբերգը հավասարակշռեց քաղաքի բյուջեն։ Այդ ընթացքում գործազուրկների թիվը ռեկորդային նվազում արձանագրեց: Բլումբերգը կիրառում էր նոր աշխատատեղեր բացելու շնորհիվ աղքատության

հետ


1  2  3  4  5 
 
N. 14
N. 14
N. 13
N. 13
12
12
N. 11
N. 11
N. 10
N. 10
N. 9
N. 9
N. 8
N. 8
N. 7
N. 7
N. 6
N. 6
N. 5
N. 5
N, 4
N, 4
N. 3
N. 3
N. 2
N. 2
N. 1
N. 1

Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.