Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
ՄԱՅՔԼ ԲԼՈՒՄԲԵՐԳ՝ ՓՈՂ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
դեմ պայքարելու ծրագիր, նաեւ գործընթաց էր ծավալել համաշխարհային տաքացման դեմ պայքարի: 2008 -ի հոկտեմբերի 2-ին Բլումբերգը հայտարարում է, որ ձգտում է փոխել Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնավարման ժամկետները` երկուսից դարձնելով երեք ժամկետի, բացատրելով, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում ինքը պետք է լինի քաղաքի ղեկին, քանի որ ֆինանսական հարցերով մեծ մասնագետ է: 2009 -ի հոկտեմբերի 23 -ին Նյու Յորքի քաղաքային խորհուրդը օրենքում փոփոխություններ մտցրեց, որն էլ հնարավորություն տվեց Բլումբերգին երրորդ անգամ մասնակցելու ընտրություններին: Ընտրությունները տեղի ունեցան 2009 թ. նոյեմբերի 3-ին, որը Մայքլ Բլումբերգի համար հաղթանակով ավարտվեց, թեեւ ընդամենը մեկ հակառակորդ ուներ` Ուիլյամ Թոմսոնը, ով այսօր զբաղեցնում է Նյու Յորքի ֆինանսական վերահսկիչի պաշտոնը: ԱՄՆ-ում արդեն լույս է տեսել գիրք, որը պատմում է, թե ինչն է ստիպել հաջողակ բիզնեսմենին քաղաքականություն մտնել: Գիրքը վերնագրված է."Մայքլ Բլումբերգ. փող, իշխանություն, քաղաքականություն": Գրքի հեղինակը` Ջոյս Պուրնիկը շուրջ 30 տարի լուսաբանում էր քաղաքապետարանի գործունեությունը, եւ որպես բոլոր հարցերում խորատեղյակ անձ, ջանասիրությամբ ստանձնել է բարդ ու ծավալուն գործը: Բլումբերգի կենսագրությունը առատ է նշանակալի եւ օրինակելի գործողություններով: Salomon Brothers-ի նախկին աշխատակիցը, այսօրվա Նյու Յորքի քաղաքագլուխը, իր սեփական սուղ միջոցներով եւ խելացի հաշվարկներով դարձել է միլիարդատեր: Երբ նա 2002 թ. դառնում է քաղաքագլուխ, ոչ ոք հույս չուներ, թե որեւէ նկատելի փոփոխություններ կտեսնի: Նա չէր կարողանում հասարակ մարդկանց հետ հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||