Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
ՄԱՅՔԼ ԲԼՈՒՄԲԵՐԳ՝ ՓՈՂ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
շփումներ ունենալ, նրա մասին ոչինչ չէին գրում ԶԼՄ-ները, իսկ երբեմն նրա ինքնահավան մեկնաբանություններից այնպիսի տպավորություն էին ստանում, որ քաղաքական խնդիրներն անհամեմատելիորեն ավելի հեշտ է լուծել քան գործարար աշխարհի խնդիրներն են: Շատերն են ուզում իմանալ, թե ինչպես մի սովորական գործակալության հասարակ գործադիր տնօրենը դարձավ հաջողակ քաղաքական գործիչ եւ հայտնի քաղաքագլուխ: Ոմանք դա բացատրում են նրա վարպետորեն թաքցրած համեստությամբ: Նա լավ հասկանում էր, թե ինչ չգիտի եւ սովորում էր, հաճախ սովորում էր սխալների վրա, թեեւ հաճախ դրանք չէր ընդունում: Բլումբերգն իր աշխատանքներում ներգրավում է բարձր որակավորում ունեցող մարդկանց, լսում էր նրանց, հետեւում էր նրանց աշխատանքներին: Նա քչախոս է, վճռական, էքսցենտրիկ եւ բարոյականության իր օրենքներն ունի: Բլումբերգի կենսագիրը վկայում է, որ նրա կյանքի ձգտումների գործում բեկումնային դեր է խաղացել հոր մահը: Հայրը մահացել է 57 տարեկան հասակում, չհասցնելով իրագործել նպատակները: Նրա կառավարման տարիներին բոլոր բարեփոխումներից ամենակարեւորն այն էր, որ ռասայական խտրականության դրսեւորումները եւ բախումները նկատելիորեն կրճատվեցին: Նրա հարուստ գործակալությունները, որոնք ֆինանսավորվում են նրա իսկ անձնական միջոցներով, բարկացնում են բոլոր նրանց, ովքեր չունեն այդպիսի կարողություններ: Չարախոսողները քննադատում են քաղաքագլխի պաշտոնում մնալու համար կատարած Բլումբերգի մանեւրները: Կհիշե՞ն արդյոք Բլումբերգին կես դար հետո: "Նա համընդհանուր սեր չի վայելում, սիրալիր չի մարդկանց հետ զրույցում, իր պաշտոնը գրավող անձի համար նաեւ մի թերի կողմ ունի` չի հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||