ARARAT MAGAZINE


Խմբագրական
կապ
+37410 558193
E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Գովազդային խոշոր ընկերությունները այս տարվա երրորդ եռամսյակում համաշխարհային գովազդային շուկայի վերականգման միտումներ են տեսնում, այն բանից հետո, երբ 2008-ի վերջին եւ 2009-ի առաջին եռամսյակներում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով այս շուկայում եւս զգալի անկում էր արձանագրվել։

Աշխարհի խոշորագույն WPP գովազդային հոլդինգի հայտարարած երրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքերի մեջ առանձնանում էր շահույթի ավելացման մասին ցուցանիշը։ Մասնավորապես, համաձայն այդ ֆինանսական հաշվետվության, 2009-ի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակհատվածի համեմատ, ընկերության շահույթն ավելացել է 16,7 տոկոսով կամ 2 մլրդ ֆունտ ստերլինգով։ Սակայն ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Սորելլայի կարծիքով, խոսել գովազդային շուկայի վերականգնման մասին դեռ վաղաժամ է։ "Մենք կասկածում ենք, թե գովազդատուներն ու սպառողները վերջնականապես վերականգնվել են 2008-ի չորրորդ եռամյսակի եւ 2009-ի առաջին եռամսյակի խուճապային տրամադրություններից հետո", WPP տարածած հաղորդագրության այս հատվածն է ներկայացնում ամերիկյան The Wall Street Journal պարբերականը։

Փարիզյան Publicis Groupe SA-ի ղեկավար Մորիս Լեւին, սակայն, այլ կարծիքին է։ Նա գտնում է, որ գովազդային շուկաները դանդաղորեն, բայց աստիճանաբար վերականգնվում են։ Մորիս Լեւիի կարծիքով, ճիշտ չէ, երբ համարում են, որ գովազդային շուկայի ճգնաժամից դուրս գալը տեղի կունենա այն ժամանակ, երբ նկատվեն ակնհայտ, հետեւողական բարելավումներ։ "Ես կարծում եմ, որ արդեն ամեն ինչ վատ չէ, որ եռամսյակից եռամսյակ եկամուտները դարձյալ աճում են", Publicis Groupe SA-ի ղեկավարի խոսքերն է մեջբերում The Wall Street Journal-ը։ Մորիս Լեւին նկատի ունի

հետ


1  2  3 
 
N. 13
N. 13
12
12
N. 11
N. 11
N. 10
N. 10
N. 9
N. 9
N. 8
N. 8
N. 7
N. 7
N. 6
N. 6
N. 5
N. 5
N, 4
N, 4
N. 3
N. 3
N. 2
N. 2
N. 1
N. 1

Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.