Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ԱՄՆ գովազդային շուկայում անկման տեմպերի դանդաղումը՝ եթե այս տարվա երկրորդ եռամսյակում դրանք նվազել էին 10,5 տոկոսով, ապա երրորդ եռամսյակում՝ 8,7 տոկոսով։ Ըստ Publicis Groupe SA-ի ղեկավարի, չորրորդ եռամսյակում իրավիճակը գովազդային շուկայում կշարունակի լավանալ, իսկ արդեն 2010-ին՝ եկամուտների աճ կարձանագրվի։ Ռուսաստանյան գովազդային շուկայի ներկայացուցիչներն առավելապես կիսում են Մորիս Լեւիի տեսակետները։ Նրանց կարծիքով, այս տարվա չորրորդ եռամսյակում այս ոլորտն աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից։ Մասնավորապես, ռուսական խոշորագույն "Վիդեո ինտերնեյշնլ" ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վասիլեւը, վերջերս տեղի ունեցած "Գովազդային արդյունաբերությունը եւ նոր սպառողը՝ 2009-ի արդյունքներ եւ 2010-ի կանխատեսումներ" կոնֆերանսի ժամանակ, հայտարարել էր, որ հեռուստագովազդի շուկան ճգնաժամի հատակը հաղթահարել է դեռ ամռանը։ Նրա կարծիքով, 2010-ին աճի հնարավորությունները մեծ են եւ շուկան աստիճանաբար կմոտենա 2008-ի ցուցանիշներին։ Այդուհանդերձ, մասնագետները գտնում են, որ ռուսական շուկայում կորցրածը հետ բերելը հեշտ չի լինի։ Համաձայն "Վիդեո ինտերնեյշնլի" վերլուծական կենտրոնի տվյալների, այս տարվա առաջին 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գովազդից ստացվող եկամուտները նվազել են 30 տոկոսով։ Ընդ որում, հեռուստագովազդի եկամուտները նվազել են 21 տոկոսով, ռադիոգովազդինը՝ 33 տոկոսով, թերթերինը՝ 45 տոկոսով, արտաքին գովազդինը՝ 44 տոկոսով եւ միայն ինտերնետ գովազդում են դրանք աճել 6 տոկոսով։ ZenithOptimedia գովազդային գործակալության փորձագետների կարծիքով, 2009-ի երկրորդ կեսն ավելի քիչ ցավոտ կլինի գլոբալ գովազդային շուկայի համար։ Նրանք հուսով են, որ մինչ տարեվերջ գովազդային արդյունաբերությունը կանցնի ճգնաժամի հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||