Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
"ՏԵԽՆՈ ՖԻՏ" ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՈՒՍԱԼԻ Է, ԱՅԼԵՒ ԱՊԱՀՈՎ Է ՈՒ ՄԱՏՉԵԼԻ
կառուցման նախագծում: Պակաս կարեւոր չէ նաեւ երկաթյա խողովակների համար նախատեսված պոլիուրետանային մեկուսիչ նյութը, որը կարող է երաշխավորել 25 տարվա շահագործում: Մեզ հաջողվել է նաեւ սեւ հողից ստանալ ասֆալտի ամրությունը գերազանցող ճանապարհ, որն , ի դեպ, ավելի հեշտ է վերանորոգել: Այսօր հայկական շուկայում կարող եք հանդիպել փողոցի դիտահորերը ծածկելու համար նախատեսված առավել ամուր, ջերմամեկուսիչ եւ ապահով ռետինե կափարիչներ, որոնք սպառողին հայտնի է դարձել մեր շնորհիվ: -Նոր տեխնոլոգիաների ներդրման հաջողության համար ոչ պակաս կարեւոր է նաեւ կադրերի խնդիրը: Այս հարցում դժվարություններ չունեցա՞ք: -Սկզբնական շրջանում խնդիրներ, իհարկե եղել են: Դրանք հաղթահարելու համար Գերմանիայից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից հրավիրեցինք մասնագետներ, որոնք մեր ինժեներական խմբին ուսուցանեցին գործի մանրամասներն ու նրբությունները: Առհասրակ, շինարար ժողովուրդի համար, ինչպիսին հայերն են, զարգացած երկրների շինարարության բնագավառում ընդունված նորամուծությունները "դժվարամարս" են: Սակայն մեզ հաջողվեց դրանք ընկալելի եւ ընդունելի դարձնել: Սա եւս մեր հաջողության գրավականներից մեկն է: -Նոր ընկերության մուտքը նման բարդ եւ պատասխանատու ոլորտում առանց խոչընդոտների չի լինում: Ինչպե՞ս հաջողվեց Ձեզ մրցակցային դաշտում ապահովել առաջատար դիրք: -Գիտե՞ք ինչ, եթե հիվանդը դեղի կարիք ունի, նա անպայման այդ դեղը խմելու է: "Տեխնո ֆիտ" ընկերությունն այս ոլորտում այն դեղահաբն էր, այն անտիբիոտիկը, որի կարիքը շատերն են զգում, քանի որ մենք ունենք մեր մոտեցումները: Մեր ծառայությունների մատչելիության շնորհիվ դրանք հասանելի են շատերին: հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||