Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
"ՏԵԽՆՈ ՖԻՏ" ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՈՒՍԱԼԻ Է, ԱՅԼԵՒ ԱՊԱՀՈՎ Է ՈՒ ՄԱՏՉԵԼԻ
Ոմանց կարծիքով "Տեխնո Ֆիտը" ինքնարժեքով աշխատող կազմակերպություն է, սակայն իրականում այդպես չէ: Մեր գործին վերաբերվում ենք ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ: Դա զգացել են մեր գործընկերներն ու պատվիրատուները, ուստի համագործակցությունը ապահովում է ցանկալի արդյունք: Ամենապատասխանատու աշխատանքները վստահվում են մեր մասնագետներին: Մենք իրականացնում ենք մայրաքաղաքի գազային խողովակաշարի վթարային բոլոր աշխատանքները: Ակտիվորեն համագործակցում ենք Երեւանի քաղաքապետարանի հետ: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարականով առաջիկա 3 տարիների ընթացքում պետք է հստակեցնենք գետնի տակ առկա բոլոր ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը, որն իրականացնելու ենք "տրիդե"` քարտեզագրման տարբերակով: Այսինքն, մայրաքաղաքում իրականացվող հերթական շինարարության ժամանակ մի ավելորդ անգամ գազատար, ջրատար խողովակներն ու կապի հանգույցները չեն վնասվի: Քարտեզագրումը բավականին կհեշտացնի դրանց հարեւանությամբ ընթացող աշխատանքները: Բացի դա, նոր ենթակառուցվածքների անցկացման համար այլեւս փողոցները քանդելու եւ տրանսպորտային խցանումներ ստեղծելու առիթ չի լինի, քանի որ համապատասխան տեխնիկայի կիրառմամբ այդ աշխատանքները կդառնան ավելի դյուրին: -Բնականաբար, Ձեր կազմակերպության արտադրանքն այսօր մեծ պահանջարկ ունի: Ովքե՞ր են Ձեր պատվիրատուները: -Սկզբնական շրջանում սկսեցինք համագործակցել "ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ", "ԵՐԵՒԱՆՋՈՒՐ" ընկերությունների հետ, հետագայում, մեզ հետ համագործակցող կազմակերպությունների թիվը հասավ 85-ի: Մոնտաժային աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների 30 տոկոսը օգտվում է մեր ծառայություններից: Ի դեպ, մենք աշխատանքներ ենք իրականացնում նաեւ Հայաստանից դուրս: Արցախում համագործակցում ենք "Արցախգազի" եւ ջրամատակարարման ոլորտի մի շարք կազմակերպությունների հետ: ԼՂ-ում մեր կողմից ձեւավորած աշխատանքային խումբը սկսել է իրականացնել Շուշիի ջրամատակարարման հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||