ARARAT MAGAZINE


Խմբագրական
կապ
+37410 558193
E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com
ՍԱՐԻԲԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. "Հաջողության բաղադրատոմս ես ունեմ"
ՍԱՐԻԲԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ.

Ամսագրի հյուրն այս անգամ տնտեսագիտության թեկնածու, "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ խորհրդի նախագահ և "ՍԻԼ Կոնցեռն"-ի հիմնադիր Սարիբեկ Սուքիասյանն է։

Մեր զրույցը Սարիբեկ Սուքիասյանի հետ ծավալվեց բիզնեսի կայացման եւ զարգացման դժվար ճանապարհի, գործարարի հաջողության գաղտնիքների, անձնական նախասիրությունների եւ բազմաթիվ այլ թեմաների շուրջ։

— Պարոն Սուքիասյան, հասարակության որոշ մասի մոտ ձեւավորված կարծիքի համաձայն, բիզնեսում հաջողության կարող է հասնել յուրաքանչյուրը: Պետք է ընդամենը, ինչպես ասում են, "նախնական կապիտալ", "լավ ծանոթություններ" եւ "գործը կպնի": Որքանո՞վ է հիմնավորված այդ կարծիքը:

— Իհարկե, ոչ: Մարդ չի կարող անել այն, ինչը չի կարող անել: Ձեր թվարկված "կապիտալը", "ծանոթությունները", կամ ասենք, տնտեսության որեւէ ոլորտում մոնոպոլ դիրք զբաղեցնելը, զոռբայությունն ու խարդախությունը կարող են մարդուն հարստացնել, կարճաժամկետ հաջողության բերել, բայց դա բիզնես չի կոչվում: Իրական հաջողությունը, բարեկեցությունը սկուտեղի վրա ոչ ոք չի մատուցի: Որպես օրինակ բերեմ բիզնեսում մեր ընտանիքի անցած ճանապարհը: Գործարարությամբ սկսեցինք զբաղվել 1980-ականների երկրորդ կեսից, երբ Գորբաչովը հռչակեց այսպես կոչված վերակառուցումը, որը հնարավորություն տվեց զբաղվել ձեռներեցությամբ: Հայրս, նաեւ մենք` եղբայրներով մտածեցինք, որ այս երկրում ինչ-որ բան է փոխվում, որ կարելի է ինքնադրսեւորվել ոչ միայն պետական պաշտոնին ձգտելով, իսկ ընտանիքի բարեկեցությունն ապահովել ոչ՝ ենթադրենք ընդհատակյա "ցեխավիկությամբ": Ստեղծեցինք մեր ընտանեկան բիզնեսը. արտադրում էինք մեքենաների պահեստամասեր և կենցաղային պլաստմասե իրեր, որոնք Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեին: Ստացվեց այնպես, որ մեզ դժվար չեղավ

հետ


1  2  3  4  5  6  7 
 
N. 14
N. 14
N. 13
N. 13
12
12
N. 11
N. 11
N. 10
N. 10
N. 9
N. 9
N. 8
N. 8
N. 7
N. 7
N. 6
N. 6
N. 5
N. 5
N, 4
N, 4
N. 3
N. 3
N. 2
N. 2
N. 1
N. 1

Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.