Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
"ՆՄԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ"
- Կարող է արդյո՞ք համաշխարհային ֆինանսական շուկայի ճգնաժամը ինչ-որ ձեւով առնչվել Հայաստանի հետ եւ անդրադառնալ մեր երկրի ֆինանսական համակարգի վրա: - Ֆինանսական ճգնաժամը սկսվեց այն ժամանակ, երբ ամերիկյան շուկաներում սկսեցին իջեցնել անշարժ գույքի գները։ Այսինքն, ամեն ինչ կապված է նրա հետ, որ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը սկսեցին ետ չվերադառնալ, որի արդյունքում բանկերը սկսեցին հետ չստանալ իրենց կողմից ներգրավված միջոցները՝ լինի դա ֆիզիկական, իրավաբանական անձանցից, թե ֆինանսական կառույցներից: Այդտեղից էլ սկսվեց ֆինանսական ճգնաժամը, որի արդյունքում ֆիզիկական անձինք իրենց ավանդները սկսեցին հետ վերցնել: Ավանդատուներին գումարների հետ վերադարձման այդ հոսքը բերեց նրան, որ ձեւավորվեց ֆինանսական ճգնաժամ: Ինչ վերաբերում է Հայաստանում անշարժ գույքի գների նվազմանը, ապա մեզ մոտ միանշանակ նման խնդիր դեռևս չկա, բանկերն էլ դրա հետ կապված վարկերի հետ վերադարձման խնդիր չունեն:Այստեղ կարող է առաջանալ ժամանակավոր իրացվելիության խնդիր, որը կապված է այն բանի հետ, որ բանկերը մեծ դժվարությամբ են կարողանալու օտարերկրյա բանկերից միջոցներ ներգրավել և համապատասխանաբար տեղաբաշխման ծավալները մի փոքր կնվազեն։ Հնարավոր է, որ լինեն բանկեր, որոնք կունենան կարճաժամկետ իրացվելիության խնդիր, որը նրանք կարող են կարգավորել վարկավորման ծավալների կրճատմամբ կամ վարկավորման ժամանակավոր դադարեցման միջոցով: Խնդիրներ Հայաստանում կարող են առաջանալ այն ժամանակ, երբ որ վարկերի վերադարձի դժվարություններ առաջանան, որն, ինչպես տեսնում ենք, չկա: Առաջինը՝ անշարժ գույքի շուկան նման անկում հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||