ARARAT MAGAZINE


Խմբագրական
կապ
+37410 558193
E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com
"HSBC-Ն ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է "ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵԶ ՄՈՏ ԳԼԽԱՎՈՐՆ Է" ԿԱՐԳԱԽՈՍՈՎ"
Վստահեցնում է "HSBC բանկ Հայաստանի" գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը

Վերջերս Ձեր բանկն իր վարկանշով ճանաչվեց առաջինն աշխարհում: Ո՞րն է նման հաջողության պատճառը :

- Մենք ճանաչվել ենք աշխարհի լավագույն կազմակերպությունը "Ֆորբս" ամսագրի կողմից, որն ամերիկյան պարբերական է, ինչպես նաև մենք լավագույնն ենք Հայաստանում, ըստ "Գլոբալ Ֆայնենսի": Անցած տարին մեզ համար իրոք հաջող էր այդ առումով: Հայաստանում նույնպես, մենք` ՀՀ-ում գործող բանկերի աշխատողներս, քվեարկեցինք միմյանց օգտին և պարզվեց, որ անգամ մեր մրցակիցների կարծիքով Էյչ-Էս-Բի-Սի-ն լավագույնն է Հայաստանում: Կարծում եմ, որ մեր հաջողության պատճառները երեքն են. առաջին երկուսը` կապիտալը և լիկվիդայնությունն են: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը լավ կապիտալացված է: Մենք հավատացած ենք, որ հզոր կապիտալը կարևոր է և կօգնի բանկին ճգնաժամային իրավիճակներում: Իսկ այժմ աշխարհում` թե’ Ամերիկայում, և թե’ Եվրոպայում դժվարին, ճգնաժամային ժամանակներ են: Եվ չնայած դրան, Հայաստանում գործող բանկերից շատերը շահույթով են աշխատում, իսկ մենք ունեցել ենք շահույթի ռեկորդային ցուցանիշ` 2007 թ. շահույթը մինչև հարկումը կազմել է մոտ 4.3 միլիարդ դրամ: Բացի կապիտալից, կարծում եմ որ Էյչ-Էս-Բի-Սի-ի համար շատ կարևոր է լիկվիդայնությունը: Բանկային գործում որոշ բաներ բավական պարզ են` հզոր կապիտալ և լիկվիդայնություն` անհրաժեշտ է ավանդներ ներգրավել, իսկ հետո այդ միջոցներով վարկեր տրամադրել: Պետք է մշտապես համոզված լինել, որ ունես ավելի շատ ավանդներ քան վարկեր` սա է ապահով բանկի գրավականը: Հիմնականում բանկերը

հետ


1  2  3  4  5  6  7  8 
 
N. 14
N. 14
N. 13
N. 13
12
12
N. 11
N. 11
N. 10
N. 10
N. 9
N. 9
N. 8
N. 8
N. 7
N. 7
N. 6
N. 6
N. 5
N. 5
N, 4
N, 4
N. 3
N. 3
N. 2
N. 2
N. 1
N. 1

Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.