Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. "ԵԹԵ ՉՓՈԽԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՓՈԽԵԼ"
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. "ԵԹԵ ՉՓՈԽԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՓՈԽԵԼ" -Պրն. Սարգսյան, Դուք նախկինում երբեւէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչ կանեիք երկրի կառավարման համակարգի բարեփոխման եւ տնտեսության զարգացման ուղղությամբ, եթե վարչապետ լինեիք։ -Անկեղծ ասած` երբ մտածում ես տնտեսության զարգացման մասին կամ, ընդհանրապես, երկրի զարգացման մասին, ցանկալի չէ, որ քեզ դիրքավորես որպես վարչապետ կամ Կենտրոնական բանկի նախագահ կամ որևէ այլ պաշտոնական անձ: Այլ պետք է քեզ դիրքավորես որպես քաղաքացի, որպես մասնագետ: Կարևորն այն է, թե ինչպիսին է ապագայի քո տեսլականը, որովհետև քաղաքական պաշտոնները մտցնում են որոշակի շեղումներ։ Ցանկացած պահի միշտ լինում են որոշակի քաղաքական շահեր, որոնք անխուսափելիորեն ազդում են մարդու որոշումների վրա: Եվ շատ հաճախ որոշումներ կայացվում են ոչ թե երկրի շահերից, այլ ընթացիկ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով: Ես երբևիցե ինձ չեմ դիտարկել որպես վարչապետ` մտածելով երկրի տնտեսական բարեփոխումների մասին, այլ ավելի շատ որպես մասնագետ, քաղաքացի, որն ունի իր պատկերացումներն ապագայի վերաբերյալ: Այդ տեսակետից կարևոր է, որ առաջինը` հաշվի առնվի պրոֆեսիոնալների մոտեցումները, կարծիքները, թե ինչպես պետք է կառուցել ապագան: Երկրորդը` վերջին քսան տարիների ընթացքում զբաղվել եմ մեթոդաբանությամբ և Հայաստանի Հանրապետությունում մեթոդաբանական շարժումով և այդ շարժման ակտիվ մասնակիցներից մեկն եմ եղել, ինչը պարտադրել է ինձ, որ զբաղվեմ այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են գլոբալ մտածողությունը, պետական մտածողությունը, ճյուղային ոլորտների զարգացման խնդիրներով և, իհարկե, ամենակարևորը` հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||