Խմբագրական կապ
+37410 558193E-mail: info@araratmagazine.com, www.araratmagazine.com |
ՏՏ ՈԼՈՐՏԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐՅԱ ՊԱՏՎԵՐՆԵՐՈՎ
ՏՏ ոլորտում ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության հիմնական շահույթն ապահովում է համակարգչային լեզուներով գրված ծրագիրը, որը մեխանիկական սարքերի մեջ տեղադրելով, ունենում ենք դյուրին, նույնիսկ կախարդական թվացող օգտագործման զգացողություն, հաճախ հարցնելով` էս ո՞նց եղավ: Այս եւ նմանատիպ հարցերի պատասխանները գիտեն իրենք` ծրագրավորողները, որոնք էլ իրենց հերթին ունեն տրամաբանական այլ հարթության հարցադրումներ` որտե՞ղ աշխատել ա որ ամենակարեւորն է` որտեղի՞ց ապահովել անընդհատ պատվիրատուներ: Նրանց հարցերը հուզում են IT park-ի կազմակերպիչներին եւս, որոնց խնդիրն է ոչ միայն համապատասխան տարածք, արագագոծ կապ եւ համակարգիչներ ապահովել մոտ 50 տարբեր ֆիրմաների եւ աշխատանքային խմբերի, այլեւ հսկողության ներքո պահել հարմարավետ աշխատավայրը, ինչպես նաև հնարավորինս պատվերների միջոցով ապահովել համակարգչային ծրագրավորողների աշխատանքի անընդհատությունը: Սակայն մինչ IT park-ը, ստեղծվել և զարգացել է CIT կենտրոնը, որի նախագահ Գագիկ Կարապետյանը նաեւ IT park-ի բաժնետերերի խորհրդի նախագահն է։ Գագիկ Կարապետյանը 1993 թվականից CIT դուստր ձեռնարկության տնօրենն է, որն այն ժամանակ ընդամենը երեք աշխատակից ուներ և ընդամենը մեկ ծրագրային պատվեր: Սկսեցին ամերիկյան ընկերություններից պատվերներ ստանալ և աստիճանաբար ոտքի կանգնեցին: Այսօր արդեն CIT կենտրոնում, որն արդեն առանձին տեղեկատվական տեխնոլոգիաների ՍՊԸ-ի կարգավիճակ ունի, աշխատում է 70 հոգի: "Ընդլայնեցինք մեր ծառայությունների քանակը, սկսեցինք համակարգչային մի քանի ուղղություններ զարգացնել, համակարգիչներ հավաքել, վաճառել, ինչպես նաեւ ժամանակի հետ սկսեցինք առաջարկել մեր համակարգչային ցանցային ծրագրերը, սերվերային որոշակի աշխատանքներ: Մեր կազմակերպությունը նմանատիպ այլ հետ |
|
|
Developed by Smart Systems LLC Copyright © 2010 - АRARAT Magazine All Rights Reserved. |
||