
"Արարատ-մեգըզինի" 10-րդ համարը համընկավ կարեորագույն քաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ, որոնց անմիջապես արձագանքեցին օպերատիվ ռեժիմով աշխատող լրատվամիջոցները՝ օրաթերթերը, լրատվական գործակալությունները, հեռուստատեսությունը։ Ուստի, ելնելով այդ հանգամանքից, մեր ամսագրի տնտեսական ուղղվածությունից եւ փաստելով տեղի ունեցած իրողությունները, անիմաստ ենք համարում անդրադառնալ այդ իրադարձություններին, միաժամանակ, նշելով, որ դրանց տնտեսական նշանակությանն ու հետեւանքներին մեկ անգամ չէ, որ հնարավորություն կունենանք անդրադառնալու։ Ինչ վերաբերվում է մեր այս համարին, ապա կարեւոր տնտեսական կարեւոր իրադարձությունը թերեւս այն էր, որ հունվար-օգոստոսի ցուցանիշներով Հայաստանում տնտեսականա անկումը կանգ առավ։ Հրապարակումներում ներկայացրել ենք Հայաստանի բանկային համակարգի այս պահի իրավիճակն ու խնդիրները, արտահանման կառուցվածքը 1996-20008 թվականներին եւ արտահանման ներուժն ավելացնելու հնարավորությունները, տրանսպորտի խնդիրները, գիտական եւ բնապահպանական թեմաները։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների համար հետաքրքրական կլինեն հրապարակումները հաքերների հարձակումներից պաշտպանվելու եւ Հայաստանում ինտերնետի օգտագործման մակարդակի բարձրացման մասին հոդվածները։ Հարցազրույցներ են հրապարակվել Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ։ "Արարատի" այս համարի շապիկի հարցազրույցը կին լրագրող եւ գործարար, "168 ժամ" թերթի եւ "3 Միլիոն" ամսագրի հիմնադիր Սաթիկ Սեյրանյանի հետ է։