ARARAT MAGAZINE


contacts

"Արարատ-մեգըզինը", փաստորեն, նախատեսված է առաջին հերթին այն մարդկանց համար, ում հետաքրքրում են Հայաստանի եւ աշխարհի տնտեսական զարգացումները: Դրանք ինչպես գործարարներ են, տնտեսագետներ, մասնավոր եւ պետական կառույցներում աշխատող փորձագետներ եւ պաշտոնյաներ, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղյալ լինել տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող դեպքերին եւ իրադարձություններին, վիճակագրական ցուցանիշներին, միջազգային կառույցների հրապարակած հետազոտությունների արդյունքներին, ստանալ անաչառ եւ օբյեկտիվ մեկնաբանություններ եւ վերլուծություններ այդ ամենի մասին: Այսինքն, ամսագիրը հավասարապես հետաքրքրություն է ներկայացնում եւ մասնագետների, եւ տնտեսվարողների եւ տնտեսագիտական գիտելիքներ չունեցողների եւ ընդհանրապես հետաքրքիր հոդվածներ գտնելու ցանկություն ունեցողների համար:

Գործարար խավին ընդհանրապես ամսագիրը հետաքրքրում է այս ոլորտի հանրաճանաչ դեմքերի հետ հարցազրույցների, Հայաստանում գործարար միջավայրի պայմանների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատականների եւ վարկանիշների առումով:

Պետական համակարգի աշխատակիցներին ամսագիրը հետաքրքրում է, քանի որ ներկայացվում է այս կամ այն բնագավառի պետական քաղաքականության հիմնադրույթները, դրանց տրվում լրագրողական եւ փորձագիտական գնահատականներ, պարզաբանվում զանազան մանրամասներ եւ նրբերագներ:


Developed by Smart Systems LLC
Copyright © 2010 - АRARAT Magazine
All Rights Reserved.